Bigbookspace Գրքային նորություններ Ուվե անունով մարդը

Ուվե անունով մարդը

Շվեդիան զարմացնում է ….

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Հեղինակը՝ Ֆրեդրիկ Բաքմանը (ծնվ. 1981թ.) շվեդ ժամանակակից, հայտնի գրող է։ Սովորել է աստվածաբանություն, սակայն ուսումը կիսատ է թողել և սկսել է բեռնատար վարել։ Նրա գրքերը թարգմանվել են մոտ 30 լեզուներով, հրատարակվել ավելի քան 40 երկրներում։ «Ուվե անունով մարդը» Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է(2012)։ Գիրքը կայծակնային արագությամբ դարձել է բեսթսելլեր նախ Շվեդիայում, ապա Եվրոպայում ու ԱՄՆ-ում, 42 շաբաթ եղել է New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ 2015-ին գրքի հիման վրա բեմադրվել է ներկայացում և նկարահանվել գեղարվեստական ֆիլմ, որը նույն տարում ներկայացվել է Օսկարի։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝ միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։

ԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիրքը միանշանակ ինձ դուր եկավ, գրքում գեղեցիկ է նկարագրված ամեն բան ՝ Շվեդիան, մարդիկ ու նրանց պատմությունները: Չեմ վախենում և վստահորեն կասեմ, որ գիրքը սովորեցնում է ապրել, երբ մտածում ես, որ անտեսված ես ու ոչ մեկին այլևս պետք չես, գիրքը սովորեցնում է, թե ինչպես կյանքը կարելի է փոխել նույնիսկ 60 տարեկանում: Գիրքը կարող եք նվիրել բոլորին, որովհետև այն գրված է շատ պարզ բառերով, միևնույն ժամանակ պարունակում է խորը իմաստ: Բարի ընթերցում

Leave a Reply

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

NexusNexus

Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի